Կարևոր իրադարձություններ

Թունավորում՝ շմոլ գազից. Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4 բնակիչներ բուժօգնության են դիմել

16 Նոյեմբեր, 2019 13:07
Թունավորում՝ շմոլ գազից. Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4 բնակիչներ բուժօգնության են դիմել

Նոյեմբերի 15-ին, ժամը 4-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորմամբ, բուժօգնության են դիմել Առինջ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի չորս բնակիչները։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նշված քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է իրենց տանը՝ նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ից սկսած։

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին