Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». Նոր փոփոխություն. Ամուլսարի թեման երկու տարով կհետաձգվի՞

16 Նոյեմբեր, 2019 09:25
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Ամուլսարի թեման երկու տարով կհետաձգվի՞

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Վարազդատ Կարապետյանը և Մերի Գալստյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Ընդերքի մասին» օրենսգրքում, որով կառավարությանը կարգելվի մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվություն տալ:

Այս փոփոխություններով նախատեսվում է նաև, որ այն ընկերությունները, որոնք չունեն ՇՄԱԳ կամ ունեցած ՇՄԱԳ-ը կորցրել է իր ուժը, նույնպես ընկնում են այս օրենքի ազդեցության տակ: Սա ենթադրում է, որ եթե մինչև այս փոփոխության ընդունումը «Լիդիան Արմենիային» Ամուլսարի հանքի շահագործման համար տրված ՇՄԱԳ-ը չեղարկվի, ապա այդ հանքավայրի շահագործման թեման առնվազն երկու տարով կհետաձգվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին