Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». «Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես պահեք»

16 Նոյեմբեր, 2019 08:41
«Ժողովուրդ». «Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես պահեք»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ 17- հոգանոց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «տունն էլ հաճախ կռիվ է ընկնում»: Խմբակցության նիստերը ժամանակ առ ժամանակ թեժանում են, քանի որ ընդդիմադիր այս թեւում մի հատվածը մեղադրում է մյուսին, թե շատ են պաշտպանում իշխանությանը` քննադատական խոսքով չպահելով ընդդիմադիր կեցվածքը: Այդ կարծիքին են Մանե Թանդիլյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Գեւորգ Գորգիսյանը, Սարիկ Մինասյանը, Ռուբիկ Ստեփանյանը, նաեւ Անի Սամսոնյանը:

Այս ֆրակցիայից հատուկենտ պատգամավորներ են ելույթներ ունենում ԱԺ ամբիոնից, դիրքորոշում արտահայտում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` խմբակցությունում մշտական վեճի թեման գործուղումներն են, դժգոհում են, թե միշտ նույն պատգամավորներն են մեկնում, եւ այդ արտոնությունն առավելապես Անի Սամսոնյանն ունի:Պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը խմբակցությունում տարակարծությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Նման բան չի կարող լինել. գիտեք ոնց, մենք բոլորս կարծիքներ ունենք, իրար կարանք ներկայացնենք, բայց, որպես էդպիսին, չկա: Բայց որ ասենք` մենք վատ ընդդիմադիր ենք, չենք կարա նման բան հայտարարենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին