Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

«168 ժամ». «Լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննելուց այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից». Կ. Խաչատրյանը՝ Ապրիլյանի օրերին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու խոսակցությունների մասին

16 Նոյեմբեր, 2019 08:35
«168 ժամ». «Լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննելուց այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից». Կ. Խաչատրյանը՝ Ապրիլյանի օրերին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու խոսակցությունների մասին

«2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին բուժծառայությունն իր առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության նախկին պետ Կամավոր Խաչատրյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ապրիլյան պատերազմի օրերին չի մատուցվել զինվորին պատշաճ բուժօգնություն, առաջին բուժօգնության համար չեն եղել բժշկական պարագաներ:

«Ապրիլյան պատերազմից հետո նախագահի ելույթում բուժծառայությունը լավագույն ծառայությունների թվում էր, որն իր խնդիրները կատարել է բարձր մակարդակով»,- նշեց նա՝ շեշտելով, որ ոմանք չեն պատկերացնում բուժծառայության էությունը, թե տարբեր ժամանակահատվածի համար ինչ պիտի արվի:

«Փաստը մնում է փաստ, որ ռազմաբժշկական ծառայությունն այդ օրերին իրականում բարձր մակարդակով իր խնդիրը կատարել է, ընդ որում՝ դասագրքային պահանջներից ավելին: Սա ապացուցող  վիճակագրական տվյալներ կան: Մասնավորապես, մենք ունեցել ենք ամենաքիչ թվով սանիտարական կորուստներ, ունեցել ենք ամենաքիչ թվով խեղված զինծառայողներ: Դուք կարող եք ռազմաբժշկական վարչությունից տվյալները վերցնել, որտեղ կա մշակված և վերլուծված մեր կատարած աշխատանքը: Այդ ժամանակահատվածում հոսպիտալային օղակում ունեցել ենք մահվան չորս դեպք, որից մի դեպքում բավականաչափ այրվածքներ են եղել: Անհրաժեշտ աշխատանքներ տարվել են, բայց հնարավոր չի եղել նրանց կյանքը փրկել: Մարտական նման ծավալի գործողությունների  դեպքում կարող էր խեղված և վիրավոր զինծառայողների շրջանում կորուստների թիվն ավելին լինել, սակայն, բարեբախտաբար, դա չեղավ մեր բժիշկների կատարած աշխատանքի և ունեցած հագեցվածության շնորհիվ:

Եթե չլիներ անհրաժեշտ հագեցվածություն, այդ աշխատանքը հնարավոր չէր լինի իրականացնել: Կրկնում եմ՝ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ռազմական բժիշկները կարողացել են անել հնարավորը վիրավորվածների շրջանում հաշմանդամության տոկոսը նվազեցնելու և հետագայում բարդություններից խուսափելու համար: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ թե ով ինչ է ասում, լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել, քննարկել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից»,- եզրափակեց ռազմաբժշկական վարչության նախկին պետը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին