Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Նիկոլայ Սարկիսովն ազատվել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնից. Ուկրաինայի ոստիկանությունը նրան է փնտրում

16 Նոյեմբեր, 2019 08:19
«Փաստ». Նիկոլայ Սարկիսովն ազատվել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնից. Ուկրաինայի ոստիկանությունը նրան է փնտրում

«Փաստ» թերթը դեռևս ապրիլին տեղեկություններ էր ստացել, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է աշխատանքից: 

Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Սարկիսովը, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին: 

Մյուս կողմից՝ մենք ստացել էինք տեղեկություններ, որ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով՝ հետախուզման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան, որտեղից տեղեկացրել են, թե Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և այլևս գլխավոր հյուպատոսը չէ, իսկ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան»: 

 

Սակայն ԱԳ նախարարությունը, մեր հարցմանն ի պատասխան, հերքել էր այս տեղեկությունը: 

Իսկ վերոնշյալ գրության մասով նշել էին, թե «Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը գրավոր հարցում չի արել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի գտնվելու վայրի մասին։ 

Ֆրանսիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչն առանց հանդիպման նշանակման Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն այցելության ժամանակ հայտնել է, որ ցանկանում է տեսնել գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին, ինչին ի պատասխան փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը տեղեկացրել է, որ այդ պահին Ն. Սարկիսովը տեղում չէ, և չի կարող հայտնել, թե երբ վերջինս կվերադառնա»: 

Եվ ահա, օրերս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրվել է Սարկիսովի՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիրը, ուր որպես պաշտոնը դադարեցնելու ամսաթիվ նշված է 2019 թվականի հոկտեմբերի 10-ը: 

Թե որքանով է այս պաշտոնանկությունը կապված վերը նշված պատճառների հետ, դեռևս հայտնի չէ: ՀՀ ԱԳ նախարարությունից երեկ «Փաստի» հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Սարկիսովն այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին