Կարևոր իրադարձություններ

Սամվել Դևելյանին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

15 Նոյեմբեր, 2019 20:39
Սամվել Դևելյանին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Նոյեմբերի 15-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Արիության մեդալը հանձնեց ծառայողական պարտականությունները իրականացնելիս զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հորը:

Նախարարը այցելել է նաև Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժվում է հոկտեմբերի 25-ին Բազումի լեռնաշղթայում հրդեհի հետևանքով տուժած Էդգար Գրիգորյանը: Նա հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով: Նախարար Ցոլակյանը պատվավոր պարգևը հանձնեց Էդգարի տիկնոջը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին