Կարևոր իրադարձություններ

Մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում․ Փաշինյանը՝ իր դրած նշաձողերի մասին

15 Նոյեմբեր, 2019 19:11
Մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում․ Փաշինյանը՝ իր դրած նշաձողերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ 4,9 տոկոս տնտեսական սպասվող աճի վերաբերյալ ընդդիմադիր գործիչների քննադատություններին։ Նա բացատրեց, թե ինչու են այդպես անում։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ էլ ռազմարդյունաբերության պատասխանատուների հետ զրույցում է ասել, որ դնեն այնպիսի նշաձող, որը կարող են հաղթահարել։ Հակառակ դեպքում, ըստ նրա, կձախողեն և համակարգը ֆրուստրացիայի կենթարկեն ամբողջությամբ։

«Մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք», – ասաց Փաշինյանը՝ նկարագրելով նշաձողերի մասը։

Նա նշեց, որ 2019 թվականի բյուջեի նախագծում էլ է նշված եղել 4,9 տոկոս տնտեսական աճ, բայց հիմա բոլոր կանխատեսումները պնդում են, որ 2019 թվականի տնտեսական աճը գերազանցելու է 6 տոկոսը։

 

Լրահոս

Դիտել ավելին