Կարևոր իրադարձություններ

Ասադը հայտարարել է գողացված նավթի դիմաց ԱՄՆ-ից փոխհատուցում պահանջելու մտադրության մասին

15 Նոյեմբեր, 2019 18:36
Ասադը հայտարարել է գողացված նավթի դիմաց ԱՄՆ-ից փոխհատուցում պահանջելու մտադրության մասին

Սիրիան ՄԱԿ-ում կբարձրացնի սիրիական նավթի գողացման հարցը և ԱՄՆ-ից փոխհատուցում կպահանջի, հայտարարել է արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ նա ՄԱԿ-ը բնութագրել է որպես «կիսապետություն, որը ուժային սկզբունքով ղեկավարվում է ավազակային խմբավորումների կողմից»:

«Իհարկե, ես, դուք և աշխարհում շատերը հասկանում են, որ ՄԱԿ գոյություն չունի, որովհետև նախ գոյություն չունի միջազգային իրավունք ասվածը… մենք այժմ ապրում ենք անտառի նմանվող  աշխարհում, որը նման է երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, ոչ թե հետո ընկած ժամանակահատվածի աշխարհին. այդ պատճառով էլ մենք բողոքներ են հղում, բայց դրանք օդում կախված են մնում»,-հավելել է սիրիական առաջնորդը:
 
Սիրիական նավթային պաշարի 90 տոկոսը կենտրոնացած է Եփրատ գետի արևելյան մասում, որը նախկինում ԻՊ ահաբեկիչական խմբավորումների հենակետն ու եկամտի հիմնական աղբյուր էր, իսկ այժմ հիմնականում գտնվում է ԱՄՆ-ին դաշնակից «սիրիական ժողովրդավարական ուժերի»  վերահսկողության տակ:

Պենտագոնի խոսնակ Ռեթ Հոֆմանը վստահեցրել է, որ սիրիական նավթից ստացվող շահույթը գնում է ՍԺՈՒ, իսկ գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերն ասել է, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի նավթահորերը և ուժով կպատասխանի դրանք առգրավելու փորձերին:

 

Պաշտոնական Դամասկոսը չի ճանաչում Սիրիայի հյուսիս-արևելքում ձևավորված ինքնավար վարչակազմը և նրանց ռազմական թևը(ՍԺՈՒ), և ԱՄՆ գործողությունները որակում է որպես գողություն:

 

Լրահոս

Դիտել ավելին