Կարևոր իրադարձություններ

Հունվարի 1-ից 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է․ Փաշինյան

15 Նոյեմբեր, 2019 18:11
Հունվարի 1-ից 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է․ Փաշինյան

Ազգային ժողովում բյուջեի վերաբերյալ ընդդիմախոսների հարցադրումներին ու պնդումներին այսօր պատասխանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2020 թվականի հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ավելի ահռելի թիվ կստացվի, եթե հաշվեն, թե 2018թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացել։

 

Լրահոս

Դիտել ավելին