Կարևոր իրադարձություններ

Մարիա Զախարովան անդրադարձել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու միջադեպին

15 Նոյեմբեր, 2019 15:35
Մարիա Զախարովան անդրադարձել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու միջադեպին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանանդրադարձել է ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու միջադեպին: 

 «Նոյեմբերի 13-ին հայտնվեցին այդ միջադեպի մասին տեղեկությունները, դրանից անմիջապես հետո իրավապահ մարմինները ձեռնամուխ եղան տեղի ունեցածի հանգամանքները հետաքննելուն: Հաշվի առնելով այն, որ մենք ստացել ենք Մոսկվայում ՀՀ դեսպանության համապատասխան արձագանքը, մենք հետևում ենք այս իրավիճակի զարգացումներին:

Առաջին հերթին ուզում եմ շեշտել, որ իրավապահ մարմիններն անհապաղ գործի են անցել և քննում են բոլոր հանգամանքները»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին