Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝ դասադուլ իրականացնող ուսանողների համար

15 Նոյեմբեր, 2019 12:43
ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝ դասադուլ իրականացնող ուսանողների համար

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել հանրությանը հուզող բոլոր հարցերը:

««Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում:Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի», – ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

 

Լրահոս

Դիտել ավելին