Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը

15 Նոյեմբեր, 2019 10:36
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:Այսօր՝ նոյեմբերի 15-ին, պատգամավորները կշարունակեն քննարկել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Նոյեմբերի 12-ին մեկնարկած քառօրյա նիստում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել են մի շարք օրենքների նախագծեր:

Նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գործադիրի անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմնական և հարակից զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին