Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը

15 Նոյեմբեր, 2019 10:28
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը: Այս մասին նախարարությունը տեղեկացնում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է:

«Առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի»,-նշված է հաղորդագրության մեջ: 

Արդեն մի քանի օր է տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները բողոքի  ակցիա են անցկացնում Երևանում՝ իրենց դժգոհությունը հայտնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք դեմ են բուհերում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ առաջարկություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին