Կարևոր իրադարձություններ

Տանձուտը հերոս Ադամ Սահակյանի անունով հիմնանորոգված դպրոցի շենք ունի. «Հայաստանի Հանրապետություն»

15 Նոյեմբեր, 2019 09:48
Տանձուտը հերոս Ադամ Սահակյանի անունով հիմնանորոգված դպրոցի շենք ունի. «Հայաստանի Հանրապետություն»

«Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից տարբեր բնակավայրերում սկսեցին գործել հանրակրթական դպրոցներ, որոնք էլ դարձան ազատագրված եւ վերահայացող շրջանի կայացման հիմքը:

Օրերս կայացավ Տանձուտի արդեն հիմնանորոգված դպրոցի անվանակոչությունը: «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը վերջին տարիներին 7 դպրոց է հիմնանորոգել ու կառուցել շրջանում, եւ 2016-ի ապրիլից հետո կառուցված-հիմնանորոգվածները կոչվել են Ապրիլյան քառօրյայի անմահ հերոսների անուններով: Ավանդույթը շարունակվում է, եւ Տանձուտի դպրոցը կոչվեց անմահության ճանապարհը բռնած հերոս Ադամ Սահակյանի անունով:

Ներկաներին իրենց ելույթներով՝ ռազմահայրենասիրական երգեր, ասմունք, պար, ողջունեցին դպրոցի աշակերտները: Մուտքի կարմիր ժապավենը կտրեցին հերոսի հայրը՝ Խաչատուր Սահակյանը, եւ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Արեւիկ Ղուկասյանը:  Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյան-Սահակյանը, իր ելույթում ասաց՝ իր ընտանիքը հուզված է, սակայն հպարտ, որ Արցախում՝ ազատագրված հայրենիքում, իր որդու անունով դպրոց կա:

«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշեց՝ մի քանի տարի է, ինչ իրենց հիմնադրամը Քաշաթաղի շրջանում զբաղվում է բնակարանաշինությամբ եւ դպրոցների կառուցմամբ: Նա ասաց նաեւ, որ դպրոցի վերանորոգման համար ծախսվել է 120 հազար դոլար, տանիքի վերանորոգումը, գույքի ձեռքբերումը  կատարվել են ԱՀ կառավարության կողմից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին