Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Երբ կբարձրանա գազի գինը

15 Նոյեմբեր, 2019 08:25
«Փաստ». Երբ կբարձրանա գազի գինը

«Ամիսներ շարունակ խոսվում է ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի գնի բարձրացման մասին, շրջանառվում են տարբեր վարկածներ ու ժամկետներ։ Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի հետ կապված ասել է, որ գազի գինը մինչև ապրիլի 1-ը կմնա նույնը։ 

Այս մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ մեկ ամիս առաջ՝ նշելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ գազը ձմռան ամիսներին չթանկանա: 

Այս թեմայի հետ կապված, սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, կա մի փոքր նրբություն։ 

 

Մեր տեղեկություններով, իրականում գազի գնի վերանայման հարցը օրակարգում դրված է, և չի բացառվում, որ դա տեղի կունենա ոչ թե ապրիլին, այլ տարեվերջին։ 

Դեկտեմբերի վերջին, նախնական պայմանավորվածության համաձայն, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ էլ այս թեման կհստակեցվի։

 Ըստ նույն աղբյուրների, թանկացման մասին իշխանությունները չեն բարձրաձայնի մինչև գարուն, որպեսզի ավելորդ անգամ սոցիալական ընդվզման առիթ չստեղծեն և իրենց ընկնող վարկանիշին ժամանակից շուտ նոր հարված չհասցնեն։ 

Եթե տարեվերջին գազի գինը բարձրանա, ապա ձմռան ամիսներին սպառողների համար տարբերությունը կկոմպենսացվի պետության հաշվին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին