Կարևոր իրադարձություններ

Ստամբուլյան կոնվենցիայով ազգի կործանարար գործընթաց է սկսում. Սուրեն Օքմինյան

14 Նոյեմբեր, 2019 21:25
Ստամբուլյան կոնվենցիայով ազգի կործանարար գործընթաց է սկսում. Սուրեն Օքմինյան

Այսօր տեղի ունեցող ցույցերը բնական երևույթ են, բոլորն էլ իրավունք ունեն իրենց խոսքն արտահայտելու: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց «Հայոց արարման հավաք» նախաձեռնության համահիմնադիր Սուրեն Օքմինյանն՝ անդրադառնալով վերջին օրերին ուսանողների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին: Նրա խոսքով այն, ինչ այսօր կատարվում է, մեր ազգին բնորոշ չէ:

«Արայիկ Հարությունյանը երևի թե չի գիտակցում, թե ինչ է անում, կամ էլ նրա խորհրդատուները չեն գիտակցում պահի լրջությունը: Նրանք մեր երեխաների ուսումը դնում են ռիսկի տակ:Եթե դպրոցներում գոնե ուժեղացնեին հայոց լեզու/հայ գրականություն առարկաները, դրանից հետո որոշեին, որ բուհերում այդ առարկաներն անհրաժեշտ չեն, ինչ-որ կերպ հասկանալի կլիներ: Բայց նա միանգամից անում է այնպիսի քայլ, որը կործանարար է մեզ համար, մենք մեր թիմով այդպես են կարծում»,- ասաց նա:

Անդրադառնալով վերջերս Հանրապետության Հրապարակի մետրոյի մոտ տեղի ունեցած աղմկահարույց ներկայացմանն ու դրան հաջորդած իրադարձություններին՝ Սուրեն Օքմինյանը նշեց, որ չի հասկանում՝ ինչի համար է այդ ամենն արվում.

«Ինչը մեր ազգայինին բնորոշ է, կարող են ֆինանսավորել, ոչ թե այն ծրագրերը, որոնք այլասերում են տարածում: Չի հասկացվում՝ ինչի համար է այդ ամենն արվում: Կամ այս ամենը կոնկրետ նպատակ ունի, կամ չգիտեմ: Այսօր մի պրոցես է տեղի ունենում, որ կարծես ուզենան այստեղի մարդկանց հանել, նոր մարդիկ ներմուծել Հայաստան»,- ասաց նա:

Օքմինյանի խոսքով մեր ազգի հենասյունն ամուր ընտանիքն է, հավատքը, հայ առաքելական եկեղեցին: Իրենց նախաձեռնության նպատակն է պաշտպանել այդ արժեքները:

Խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին՝ նա նշեց, որ Ստամբուլյան կոնվենցիայով ազգի կործանարար գործընթաց է սկսում.

«Այսօր մեր երկրում ընտանեկան արժեքները պաշտպանված են: Մենք կարծում ենք, որ Ստամբուլյան կոնվենացիայով ազգի կործանարար գործընթաց է սկսում: Մենք սերմը գցել ենք, հետո քաղելու ենք պտուղները և, միանշանակ, լավ բաներ չենք քաղելու: Դա ազգակործան գործընթաց է, որը րոպե առաջ պետք է կանգնեցնել, եթե իրականում, ինչպես ասում են այսօրվա իշխանությունները՝ ժողովուրդն է իշխանությունը: Եթե փորձեն պարզել, ստորագրահավաք տեղի ունենա, միանշանակ վստահ ենք, որ 90 տոկոսը դեմ է լինելու կոնվենցիային: Թող գնան այլ երկրներում իրենց այլասերությունը տարածեն, մեր ազգային, ավանդական արժեքները չոտնահարեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին