Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում սպանված հայ մարզիկը սպանության գործով վկա էր. hetq.am

14 Նոյեմբեր, 2019 16:23
Մոսկվայում սպանված հայ մարզիկը սպանության գործով վկա էր. hetq.am

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Մոսկվայում սպանել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40-ամյա բռնցքամարտիկ, Հայաստանի քաղաքացի Աշոտ Բոլյանին: Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ Բոլյանին սպանել են նոյեմբերի 13-ի երեկոյան, Նախիմովյան պողոտայում, Բոլյանը տեղում մահացել է իր մեքենայի մոտ: Hetq.am-ը մանրամասներ է հայտնել սպանված հայ բռնցքամարտիկի մասին:

Աշոտ Բոլյանը Կայարացի Թևոսիկ անունով հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր Արթուր Սաֆարյանի սպանության գործով առանցքային վկա էր: Նա մտերիմ հարաբերություններ ուներ Իսրայել Սարգսյանի հետ, որը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել Արթուր Սաֆարյանի սպանությունը Մովսես Ներսիսյանին պատվիրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու համար Մովսես Ներսիսյանին սպանելու համար:

Բոլյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել նաև սպանված Արթուր Սաֆարյանի, Սաֆարյանների մտերիմ Տիգրան Ասատրյանի հետ, որը մեղադրյալ է եղել Արթուր Սաֆարյանի սպանության գործով, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին