Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ուղիները և ձևերը․ Փաշինյան

14 Նոյեմբեր, 2019 14:50
ԱԱԾ-ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ուղիները և ձևերը․ Փաշինյան

«Առանց կատակի, ԱԱԾ-ին էդպիսի հանձնարարական տվել եմ՝ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները։ Ծիծաղում եք, բայց իրոք… Պարո՛ն Մարտիրոսյան, հաստատեք, որ էդպիսի հանձնարարական ստացել եք»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ԱԱԾ պետի պաշտոնակատարին։

«Այո, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ստացել ենք, կզեկուցենք ձեզ»,- պատասխանեց Էդուարդ Մարտիրոսյանը։

Վարչապետը կոչ արեց նրանց, որոնք տեղեկություններ ունեն այդ թեմայով, դիմել Ազգային անվտանգության ծառայությանը։

Ապա որոշ ժամանակ անց, Փաշինյանը նորից վերադարձավ թեմային ու ասաց, որ թեև կատակի տրվեց այն, բայց իրոք պետք է հասկանալ՝ եթե հանրության շրջանում մտահոգություն կա, արդյո՞ք իսկապես մտահոգվելու հարց կա։

«Այսինքն (պետք է հասկանալ)` ինչքանով է լուրջ այդ թեման, ինչքանով է լուրջ, որ էդտեղ կան ինչ-որ լուրջ տոտալիտար գաղափարներ, գաղափարախոսություններ, որոնք կարող են փորձ արվել, այդ թվում՝ նաև պետական ռեսուրսներ օգտագործելով, տարածել և այլն։ Պետք է պարզել, և հանրությունը պետք է իմանա, որ մենք, ընդհանրապես, կառավարությունը ոչ մի ահազանգ ուղղակի հետևանք չենք թողնում»,- ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին