Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» Սահմանադրական դատարանը. Արմեն Գրիգորյան

14 Նոյեմբեր, 2019 14:40
Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» Սահմանադրական դատարանը. Արմեն Գրիգորյան

 Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» Սահմանադրական դատարանը և չի թողնում, որ հնարավորություն լինի ազատ ժողովրդավարական պայմաններում առաջ գնալ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սահմանադրական փոփոխությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ասում էր, որ իրենք փոփոխություն են կատարում՝ երկիրը ժողովրդավարացնելու նպատակով եւ վերարտադրության խնդիր դրված չէ: Հետագա ընթացքը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար եւ այդ վերարտադրության շրջանակներում Հրայր Թովմասյանն ստացել է իր մասնաբաժինը: Սերժ Սարգսյանը, վարչապետ առաջադրվելով, ստեղծեց երկրում ճգնաժամ, որի արդյունքը եղավ նաեւ հեղափոխությունը»,- ասաց Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին