Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում

14 Նոյեմբեր, 2019 13:30
Կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում

Այսօր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին