Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում ռուս լրագրողը ձերբակալվել է անձնագրում հայկական կնիք ունենալու համար

14 Նոյեմբեր, 2019 13:27
Ադրբեջանում ռուս լրագրողը ձերբակալվել է անձնագրում հայկական կնիք ունենալու համար

Великий Новгород լրատվական գործակալության թղթակից Յուլիա Գոնչարենկոն իր հրապարակման մեջ խոսել է Ադրբեջան կատարված իր այցի մասին:

Դաղստանում սահմանը հատելիս ռուս սահմանապահները հարցեր են ունեցել այն բանից հետո, երբ տեսել են Գոնչարենկոյի անձնագրում Հայաստանի սահմանային կնիքը: Որոշակի հարցաքննությունից հետո նա անցել է ադրբեջանական կողմ:

«Այն փաստը, որ անձնագրում հայկական կնիքը լավ բան չի նշանակում, արդեն պարզ էր: Ճիշտ է՝ նրանք համացանցային ֆորումներում ասում են, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկներին թույլատրվում է մուտք գործել Ադրբեջան, բայց գործնականում մեզ բոլորիս՝ 2 մեծահասակի և 2 երեխայի, անմիջապես ձերբակալել են»,- գրում է լրագրողը:

Նա նշել է, որ սկզբում ադրբեջանցի մաքսավորը զննել է անձնագրերի կնիքները, իսկ հետո նրան է միացել երկրորդը: Միասին նրանք սկսել են ռուսներին հարցաքննել անցյալ տարի Հայաստան կատարած այցի մասին:

Սահմանապահները հետաքրքրվել են, թե որ քաղաքներն են այցելել զբոսաշրջիկները, և որտեղ են նրանք բնակվել: Պարզելով, որ վերջիններս միայն Երևանի հոսթելում են բնակվել՝ նրանց ազատ են արձակել, բայց՝ նախազգուշացումով:

«Տեսեք, եթե որևէ մեկը ձեզ կառաջարկի գնալ Ղարաբաղ, ոչ մի դեպքում չհամաձայնեք: Եթե ​​այցելեք Ղարաբաղ, ձեր մուտքն աշխարհի շատ երկրներ արգելվելու է»,- Գոնչարենկոն մեջբերում է ադրբեջանցի սահմանապահների խոսքերը:

Ռուսները ստիպված են եղել բացատրական գրություն գրել, որում նշվել է, թե իրենք Հայաստան են այցելել որպես զբոսաշրջիկ: Լրացված թուղթը մնացել է ադրբեջանցի սահմանապահների մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին