Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը

14 Նոյեմբեր, 2019 10:54
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն աշխատանքները շարունակել է նախորդ օրվա նախագծերի քվեարկությամբ, գրեթե բոլոր նախագծերն ընդունվել են։ Երբ հերթը հասել է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկությանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը վարման կարգով ձայն է խնդրել և հայտարարել․

«Այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարցեր են առաջացել Արդարադատության նախարարության և սնանկության վարույթն իրականացնող կարգավորիչ մարմնի հարաբերությունների միջև, առաջին ընթերցման ընթացքում կողմ ենք քվեարկում՝ հույս ունենալով, որ Արդարադատության նախարարությունը կկարգավորի»:

Նախագծի հետ կապված վերապահումների մասին է հայտարարել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։ Ասել է, որ քանի որ այն մեկ քայլ առաջ է, կողմ կքվեարկեն՝ հույս ունենալով, որ մինչև երկրորդ ընթերցում հարցերը կպարզվեն:

98 կողմ ձայներով այն ընդունվեց:

 

Լրահոս

Դիտել ավելին