Կարևոր իրադարձություններ

Բլագովեշենսկի քոլեջում ուսանողը կրակ է բացել համակուրսեցիների ուղղությամբ

14 Նոյեմբեր, 2019 10:14
Բլագովեշենսկի քոլեջում ուսանողը կրակ է բացել համակուրսեցիների ուղղությամբ

Բլագովեշենսկում գտնվող Ամուրի շինարարական քոլեջում ուսանողը կրակ է բացել։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, տարածքը շղթայի մեջ է առնվել։ Ռուսական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել դեպքի վայրից։

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10․00-ին (Մոսկվայի ժամանակով 04․00-ին)։ Նա համակուրսեցիների ուղղությամբ կրակ է բացել ենթադրաբար այն բանից հետո, երբ նրան հեռացրել են լսարանից ուշանալու համար։ Չի բացառվում նաև համակուրսեցիների հետ  կոնֆլիկտի առկայության վարկածը։

Միջադեպի հետևանքով կա 2 զոհ, այդ թվում 19-ամյա հրաձիգը, և 3 տուժած, հայտնում է RIA Novosti-ն։

Նշվում է, որ ականատեսներից մեկը մոտակայքում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկաններին տեղեկացրել է քոլեջում տեղի ունեցածի մասին։ Նրանք օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր, երկրորդ հարկում նկատել են զինված անձի։ Վերջինս կրակել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղղությամբ։ Պատասխան կրակ է բացվել։ Հրաձիգին արգելափակել են լսարաններց մեկում՝ ապահովելով ուսանողների դուրբերումը քոլեջից։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 երիտասարդի դի, այդ թվում հրաձիգ Դանիլ Զացեպինի մարմինը։ Նա ինքնասպանության է դիմել իր անունով հաշվառված որսորդական Իժ-81 հրացանով։ Մյուս զոհը 19-ամյա տղա է։ Մահը վրա է հասել ստացած վնասվածքներից։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին