Կարևոր իրադարձություններ

Հզոր պտտահողմ Հարավաֆրիկյան Հանրապետությունում․ կան զոհեր

14 Նոյեմբեր, 2019 10:08
Հզոր պտտահողմ Հարավաֆրիկյան Հանրապետությունում․ կան զոհեր

Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլոու-Նատալ նահանգով հզոր պտտահողմ է անցել։ Այս մասին հայտնել է լրագրող Նաբիլա Շեյխն իր թվիթերյան էջում։ Պտտահողմն արմատախիլ է արել ծառեր, ավերել տներ։ Հաղորդվում է անհետ կորածների մասին, որոնց թիվը չի հստակեցվում։

Կա 3 զոհ։ Բազմաթիվ մարդիկ ստացել են ծանր վնասվածքներ, ոմանք զրկվել են վերջույթներից։

Տարածաշրջանում էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարական ջոկատներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին