Կարևոր իրադարձություններ

Խոշոր և ողբերգական վթար Երևանում

13 Նոյեմբեր, 2019 23:44
Խոշոր և ողբերգական վթար Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության  քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝  Երևանի  բնակիչ 30-ամյա Էդմոնդ Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու հայցով։ Աղբյուրի փոխանցմամբ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Է. Բաղդասարյանը կալանավորվել և տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Բաղդասարյանը 2018 թվականի դեկտեմբերի 29-ին ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Այդ վթարից 4 հոգի մահացել էր։  Է. Բաղդասարյանը ոստիկաններին ու քննիչներին պատմել էր, թե ինքը եղել է ուղևոր և սուտ մատնությամբ իսկական ուղևորին վերագրել էր որպես վարորդ, մինչդեռ ոստիկանությունն ու քննչական բաժինը հիմնավորել էին, որ նա ստել է և ողբերգական վթարի մեղքը գցել է իր ավտոմեքենայի մեջ եղած ուղևորի վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ SHAMSHYAN.com-ի՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին «Աստղիկ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր Երևանի բնակիչ, 31-ամյա Սարգիս Բաբուջյանը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 26-ին Իսակովի պողոտայում Lexus եւ Mercedes մակնիշիների ավտոմեքենաների բախումից հետո, ինչի հետևանքով Mercedes-ի վարորդ՝ 50-ամյա Էդվարդ Քոչարյանը, ուղևոր՝ 43-ամյա Նվեր Մելքոնյանը տեղում մահացել էին, իսկ Mercedes-ի մյուս ուղևոր՝ 42-ամյա Լուսինե Բաղդասարյանն ու ու Lеxus-ի ավտոմեքենայից դուրս բերված 29-ամյա Էդմոն Բաղդասարյանն ու Ս. Բաբուջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» ԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին