Կարևոր իրադարձություններ

Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

13 Նոյեմբեր, 2019 22:40
Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ի գիշերը կասկածանքով բաժին բերման են ենթարկել  Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի։ Նրա վարած «Ֆորդը», որը բարձված էր 3 խորանարդ մետր փայտանյութով,  տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ հաճարենիները հատվել են Դսեղ գյուղի հարակից անտառից։ Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին