Կարևոր իրադարձություններ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է

13 Նոյեմբեր, 2019 20:09
Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է

Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սեռափոխված ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար ՀՀ բյուջեից գումար հատկացնելուն, ասաց. «Հանրության արձագանքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, հետեւից փսփսացել են, էդ մարդը կանգնել է ինքնասպանության եզրին ու հասկացել՝ պրոբլեմի լուծման միակ ճանապարհը Հայաստանից թողնել-հեռանալն է: Ֆիլմն ո՞ւմ մասին է, մի մարդու մասին, որը եվրոպայի եռակի չեմպիոն եւ ռեկորդակիր է, որի ռեկորդը մինեւ հիմա շարունակում է գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին ՀՀ դրոշը երեք անգամ բարձրացել է, հիմնը երեք անգամ հնչել է։ Մարդը ունեցել է պրոբլեմ, որը նորություն չէ մեր իրականության մեջ եւ նույնիսկ մեր բառապաշարի մեջ այդ պրոբլեմն ունի կոնկրետ նկարագրում, բառը ես հիմա չեմ կրկնի, որովհետեւ ժամանակի ընթացքում վատ իմիջ ունի, այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին։ Մարդը, որի պատվին երեք անգամ հիմն է հնչել, դիմավորել ենք, դափնեպսակներ ենք շնորհել, գովել ենք, մրցանակներ տվել, դրա պատճառով հասել է ինքնասպանության եզրին, որովհետեւ սկզբից թիմակիցները, հետո մարզիչները, սկսել են իմանալ խնդրի մասին, եւ նա հասկացել է՝ պրոբլեմի լուծման միակ ճանապարհը Հայաստանից թողնել-հեռանալն է, հետո հասկացել է, որ դա բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է, որ ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս էդ պրոբլեմը լուծելու։ Չնայած՝ մարդիկ ասում են՝ եթե այդպիսին է ստեղծվել․․․ կներեք, երեխեք կան՝ սրտի արատով են ստեղծվում, եկեք թողենք՝ ոնց կա, տենց էլ մնա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, որ եթե մարդն իր վաստակով լրիվ համապատասխանում է մեր պատկերացումներին, պոպուլյար ծիծակ կոշիկներից է հագնում՝ խնդիր չունենք, երբ խնդիր ունի, տառապանք ունի, եւ իր միջավայրում այդ բաց վերքին անընդհատ աղ են լցնում, ստիպում ենք՝ թողնի, գնա, խաչ ենք քաշում իր վրա:

Փաշինյանն ասաց, երբ Դալուզյանը չեմպիոն էր,  կանգնում և նկարվում էին նրա հետ, երբ որ նա պրոբլեմ ունի՝ իր հետ գործ չունե՞նք, իր  պատկերացումն այդպիսին չէ, երբ փառքի ժամանակ նրա կողքին են, երբ պրոբլեմ ունի, խաչ են քաշում իր վրա։ Նա ասաց, որ  տեղյակ չի եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ինքը շատ գոհ է, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը: Նա  հավելեց, որ միջազգային և բարոյահոգաբանական առումով ֆիլմի ֆինանսավորմանը չմասնակցելը խարան է Հայաստանի կառավարության Հայաստանի ճակատին։

«Թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն քցեն ոտքերի տակ։ Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է։ Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են, հաջորդ օրը սկսում ավարտում են դրանում։

Փաշինյանն ասաց, որ գոհ է ու  հպարտ  մշակույթի նախարարությունից, որ այդ  որոշումը կայացրել են։

Վարչապետի  ելույթից հետո Իմ քայլը խմբակցության պատգամավորները ծափահարեցին: 

 

Լրահոս

Դիտել ավելին