Կարևոր իրադարձություններ

Աննա Կարապետյանի հերթական ձախողումը

13 Նոյեմբեր, 2019 19:22
Աննա Կարապետյանի հերթական ձախողումը

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 13-ին, առաջին ընթերցմամբ մերժեց ԱԺ նախագահի անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն ընձեռող օրինագիծը:

Նախագիծը, հիշեցնենք, ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը:

Առնվազն տարօրինակ է, որ իշխող կուսակցության պատգամավորը նախագիծ է ներկայացրել առանց վարչապետի հետ ճշտելու: Կարելի է ենթադրել, որ սա հերթական,  ոչ մասնագիտական աշխատանքն էր, ինչի պատճառով անգամ իր ներկայացրած խմբակցության պատգամավորները չսատարեցին Աննա Կարապետյանին, և  մերժեցին ներկայացված նախագիծը: 

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Աննա Կարապետյանը Հանրապետական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի մտերմուհին է: 

Նախագծով առաջարկվում է իրավունք վերապահել Ազգային ժողովի նախագահին մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, ինչպես նաեւ առաջարկություններ ներկայացնելու խորհրդի նիստի օրակարգի եւ քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ: 

 

Լրահոս

Դիտել ավելին