Կարևոր իրադարձություններ

Հարցաքննվել են Դավիթ Սանասարյանն ու վրաերթի ենթարկված երեխայի մայրը. ՀԺ

13 Նոյեմբեր, 2019 17:51
Հարցաքննվել են Դավիթ Սանասարյանն ու վրաերթի ենթարկված երեխայի մայրը. ՀԺ

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված) Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու առերեւույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Սանասարյանը եւ երեխայի մայրը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից: Վերջինս նշեց, որ Սանասարյանը հարցաքննվել է այսօր, երեխայի մայրը՝ օրեր առաջ:

Հարությունյանը հայտնեց  նաեւ, որ Սանասարյանը հարցաքննվել է նաեւ իրենից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում. «Երկու գործերով էլ Դավիթ Սանասարյանն ունի վկայի կարգավիճակ»,-փոխանցեց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին