Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ը սպանել է հայ քահանայի ու նրա հորը, արդյոք Էրդողանը գնել է Ձեզ. Շերը՝ Թրամփին

13 Նոյեմբեր, 2019 17:39
Հեղինակ՝ Շեր
ԻՊ-ը սպանել է հայ քահանայի ու նրա հորը, արդյոք Էրդողանը գնել է Ձեզ. Շերը՝ Թրամփին

Հանրաճանաչ ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի ու նրա հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին:

«Եթե Իսլամական պետությունը վերադարձել է, ապա դուք և Էրդողանը բերեցիք նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին կոտորելու հարցում: Մարդիկ կտառապեն, կմահանան, ձեր «սիրելի Էրդողանը» պետք է գոհ լինի: Իսլամական պետությունը սպանել է հայ քահանայի ու նրա հորը: Արդյոք Էրդողանը գնել է ձեզ»,- նշել է Շերը՝ նոյեմբերի 13-ի կեսօրին Վաշինգտոնում սպասվող Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին