Կարևոր իրադարձություններ

Ձերբակալված փաստաբաններից մեկի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել

13 Նոյեմբեր, 2019 17:08
Ձերբակալված փաստաբաններից մեկի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն տարածեց, որ երկու փաստաբանի մեղադրանք է առաջադրել եւ ձերբակալել։ Կին փաստաբաններ Ալինա Ավետիսյանն ու Նելլի Պապյանը մեղադրվում են դատապարտյալի «վստահությունը չարաշահելու եղանակով» պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու համար ՀՀ վերաքննիչ դատարանի՝ իրավասու պաշտոնատար անձին կաշառք տալուն դրդելու մեջ, գրում է Armdaily.am-ը։

Նելլի Պապյանն արտոնագիր է ստացել 2013 թ-ի հոկտեմբերին, նա մասնագիտացած է քաղաքացիական, վարչական, պայմանագրային հարաբերությունների, ժառանգության, բանկային գործունեության, սնանկության, ընտանեկան հարաբերությունների, սեփականության, կատարողական վարույթի սպասարկման ոլորտներում։
Փաստաբան Ալինա Ավետիսյանը արտոնագիր ստացել է 2014 թ-ին նա մասնագիտացված է քաղաքացիական գործերով։

2019 թ-ի փետրվարին Փաստաբանների պալատում կարգապահական վարույթ է հարուցվել Ավետիսյանի նկատմամբ պարտադիր վերապատրաստման դասընթացներին չմասնակցելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին