Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից

13 Նոյեմբեր, 2019 15:46
Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է խորհրդից դուրս գալու մասին:Վազգեն Մանուկյանը նամակ է հղել Հանրային խորհրդի անդամներին, որում հայտնել է, որ Հանրային խորհրդում իր գործունեությունը համարում է անիմաստ և դուրս է գալիս խորհրդից, ինչի մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը: 

«Իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, որի կարևոր գործառույթներից մեկը, համաձայն օրենքի, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և  քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ  վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելն է: Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել:

Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք: Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը:

Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում: 

Սիրելի՛ գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Շատերիդ հետ հետաքրքիր ու դժվարին ճանապարհ ենք անցել դեռևս 2009 թվականից՝ փորձելով  ստեղծել քաղաքակիրթ հարթակ, ձևավորել հանրային նոր մշակույթ, գտնել փոխզիջումային լուծումներ հասարակության ու իշխանության միջև ծագած խնդիրների, վեճերի և լարվածության ժամանակ:  

Հուսով եմ, որ Հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակը և կշարունակի ծառայել  իր նպատակներին»,- ասված է Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին