Կարևոր իրադարձություններ

Կեմերովոյում «Зимняя вишня»-ի հրդեհի զոհերի հիշատակին երկու հայկական խաչքար է տեղադրվել

13 Նոյեմբեր, 2019 13:24
Կեմերովոյում «Зимняя вишня»-ի հրդեհի զոհերի հիշատակին երկու հայկական խաչքար է տեղադրվել

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում երկու հայկական խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ 2018-ի մարտին «Зимняя вишня» առևտրի և զվարճանքի կենտրոնի հրդեհի զոհերի: Խաչքարերի վրա բոլոր 60 զոհերի անուններն են նշված:

«Խաչքարը բերվել է Հայաստանից. այն պատրաստվել է կարմիր հայկական տուֆից: Խաչքարն օծել է Ամենայն հայոց կաթողիկոսը, և այն պետության և հայ ժողովրդի անունից նվիրվել է Կուզբասին՝ որպես ցավակցության և աջակցության նշան»,- հայտնում է «Կուզբաս» թերթը:

Կեմերովոյում ևս մեկ հայկական խաչքար է պատրաստվել մարմարից և գրանիտից:

 

Լրահոս

Դիտել ավելին