Կարևոր իրադարձություններ

Գայլերը հոշոտել են 24 հղի ոչխար՝ ոսկեվազցի ընտանիքի ողջ ունեցվածքը

13 Նոյեմբեր, 2019 11:51
Գայլերը հոշոտել են 24 հղի ոչխար՝ ոսկեվազցի ընտանիքի ողջ ունեցվածքը

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:00-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեվազ գյուղի Արագածի 7-րդ նրբանցքի 12 տան բնակիչ, 67-ամյա Գրիշա Պետրոսյանը ձայներ է լսել ու տանից դուրս գալով, նկատել է գայլին և ձեռքի եղանը շպրտել գայլի ուղղությամբ: Գայլը փախել է, ինչից հետո Գ. Պետրոսյանն ու նրա կինը՝ 61-ամյա Սուսաննա Պետրոսյանը, հայտնաբերել են, որ իրենց ոչխարների մեծ մասը հոշոտված են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոչխարների մի մասն էլ վիրավոր է։ Ըստ անասնաբույժի՝ մեծ մասն ապրելու ենթակա չէ: Համայնքի ղեկավարն ու մարզպետը զույգին օգնելու պատրաստակամություն են հայտնել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած ամուսինների հարևաններն ասում էին. «Ամուսիններով գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Ընտանիքն էլ բաղկացած է 12-ից ավելի անդամից: Իրենց գոյությունը պահպանում էին էս ոչխարները պահելով և ստացած եկամտի մեծ մասը ծախսում էին դեղերի վրա, քանի որ առողջական խնդիրներ ունեն: Գելը հոշոտել է 35 ոչխարներից 24-ին, որոնց մի մասը պետք է ծնեին»:

 

Լրահոս

Դիտել ավելին