Կարևոր իրադարձություններ

«Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

13 Նոյեմբեր, 2019 11:29
«Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Անդրանիկի թաղամասից դեպի հեռուստաաշտարակ տանող հատվածում` անտառում, հրդեհ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 7 փրկարար ծառայող:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 6-րդ և 7-րդ պահաբաժինների տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 04:10-ին:

Այրվել են մոտ 6 հա անտառամիջյան չորացած տերևներ, փայտի թափուկներ, մացառուտ, 30 կոճղ և 10 ծառ՝ մասամբ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ոստիկանության Դիլիջանի բաժնի 1 աշխատակից:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին