Կարևոր իրադարձություններ

Նրանց դաստիարակածն ի՞նչ պիտի լինի. ԲՀԿ-ն դեմ է համասեռամոլների՝ երեխա որդեգրելուն. Գագիկ Ծառուկյան

13 Նոյեմբեր, 2019 11:19
Նրանց դաստիարակածն ի՞նչ պիտի լինի. ԲՀԿ-ն դեմ է համասեռամոլների՝ երեխա որդեգրելուն. Գագիկ Ծառուկյան

Երեկ քննարկվում էր ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի նախագիծը, որով առաջարկվում էր օրենքով արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը։ Պետրոսյանի հարցադրումը բարկացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, վերջինս հայտարարեց․ «Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում։ Դուք կուզենա՞ք ձեր ընտանիքում... Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա։ Ձեր ձեւը արդեն չափ ու սահման չունի»,- ասաց նա՝ քարտուղարությանը խնդրելով իրեն ներկայացնել պատգամավորին ձայնից զրկելու դրույթը։

Գագիկ Ծառուկյանը այս քննարկման մեջ, հատկապես Գեւորգ Պետրոսյանի կողմից որեւէ վիրավորական բան չի տեսնում, կարծում է՝ Պետրոսյանը շատ հարգալից ներկայացրել է իրենց խմբակցության տեսակետը։

Թե ինչու է նախագծի շուրջ աղմուկ առաջացել, Ծառուկյանը պատասխանեց՝ «աղմուկը մենք չենք արել, աղմուկ արողներին հարցրեք»։

Ծառուկյանը համաձայն է իրենց խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հայտարարության հետ, թե՝ «Գեւորգ Պետորսյանին հալալ ա, կարողացավ մենակով օրակարգ բերել ու օրակարգից գմփցնել»․

«Ես էլ եմ ասում, հալալ է, Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ, որ նա լիարժեք, որպես առաջի քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ, մեր համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել, դաստիարակել, նրանց դաստիարակածն ինչ պիտի լինի, թող ասեն՝ հետամնաց ենք, բայց մեր համար դա անընդունելի է»,- ասաց Ծառուկյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին