Կարևոր իրադարձություններ

Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. կան տուժածներ

13 Նոյեմբեր, 2019 10:25
Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. կան տուժածներ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:33-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գարուն Ի., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևոր՝ Դավիթ Հ.-ին (ծնված 1986 թ.) տեղի ուժերով տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները Դավիթ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գարուն Ի.-ի առողջական վիճակը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը:

 

Լրահոս

Դիտել ավելին