Կարևոր իրադարձություններ

Տարածաշրջանում թուրք-սիրիական դեռ տաք և հայ-ադրբեջանական սառեցված հակամարտությունների կողքին կարող է վերսկսվել ևս մեկը՝ պաղեստինա-իսրայելականը. «ՀՀ»

13 Նոյեմբեր, 2019 08:32
Տարածաշրջանում թուրք-սիրիական դեռ տաք և հայ-ադրբեջանական սառեցված հակամարտությունների կողքին կարող է վերսկսվել ևս մեկը՝ պաղեստինա-իսրայելականը. «ՀՀ»

«Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ Անկարայի քայլերը նպաստելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աշխուժացմանը, ինչը, ցավոք, իրականություն է դառնում: Այս օրերին ահաբեկիչները սպանել են Քամիշլիի հայ կաթողիկե համայնքի հովվապետ տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ, ԻՊ-ը ստանձնել է հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը:

Այս դեպքերը խստիվ դատապարտել է Սիրիայի կառավարությունը, որը համոզված է, որ հակամարտության բորբոքում թուրքական կողմն է ցանկանում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման գաղափարը տեղին չի համարել. «Հազիվ թե նա, ով գրավում է քո տարածքը, կարող է ցանկալի զրուցակից լինել: Մեր թշնամիներն են՝ Էրդողանը, նրա քաղաքականությունն ու շրջապատը… »: Ասադը միաժամանակ նշել է, որ իրենք բանակցություններ վարել են, բայց ոչ Էրդողանի հետ:

Այսպես Դամասկոսը փորձում է գոնե սառեցման տանել հակամարտությունը՝ թշնամու հետ բանակցելու պատրաստակամություն հայտնելով, ինչը նաև հնարավորություն կտա ռուսական կողմին, որ անվտանգության գոտում պարեկային ծառայություն է իրականացնում թուրքական զինուժի հետ, շարունակել միջնորդավորված բանակցությունները թուրք-ամերիկյան կողմի հետ, թուրքական հետագա սադրանքներից խուսափելու համար:

Տարածաշրջանում թուրք-սիրիական դեռ տաք և հայ-ադրբեջանական սառեցված հակամարտությունների կողքին կարող է վերսկսվել ևս մեկը՝ պաղեստինա-իսրայելականը, եթե միջազգային նոր օրակարգը հաստատվի…

Ծավալումներն անխուսափելի են, ու մենք չպետք է մոռանանք, որ եվրոպական երկրների մեծ մասը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ, քանի որ սեփական շահեր են հետապնդում Եվրոպա-Ասիա խաչմերուկում՝ Մերձավոր Արևելքում: Որպեսզի մեր երկրի դերը ևս մեկ անգամ կարևորենք, պիտի հիշեցնենք, որ այդ ճամփաբաժանը նախկինում այլ անուն ուներ՝ Հայկական լեռնաշխարհ, երբ Մերձավոր Արևելքի ու Կովկասի միջև հայոց պետությունն էր կանգնած՝ Հայքը: Եվ շատ կարևոր է, որ Հայաստանի դերն ու նշանակությունը վերաարժևորվել է հին «Մետաքսի ճանապարհի» նոր ծրագրում, Հայաստանի դերն առաջ է քաշվել հենց Չինաստանի կողմից …»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին