Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

 

Հայ բժիշկը Հալեպում փրկել է ծննդկանի ու նորածնի կյանքը

12 Նոյեմբեր, 2019 23:19
Հեղինակ՝ Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ
Հայ բժիշկը Հալեպում փրկել է ծննդկանի ու նորածնի կյանքը

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել։

Կեսարյան հատման բարեհաջող ավարտից հետո մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում։

Սիրիացի ընտանիքում արու զավակ է լույս աշխարհ եկել։

Հալեպի զինվորական հոսպիտալի բժիշկներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժշկին՝ իրականացրած վիրահատության համար։ Հայկական հումանիտար խմբի բժիշկներին տարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են դիմում: Փետրվարից առ այսօր մեր մասնագետներն ավելի քան 6550 քաղաքացու են աջակցություն ցուցաբերել։

Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով ու գրանցած արդյունքներով ապացուցում են առաքելության կարևորությունը, իսկ սիրիական կողմից անընդհատ հնչող երախտագիտության խոսքերն առաքելության անհրաժեշտության վկայությունն են։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին