Թիվ N զորամասի զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարը մեղադրվում է զորամասի անձեռնմխելի պաշարներից դիզվառելիք ու բենզին հափշտակելու մեջ։
Բացի այդ,տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի պահպանության տակ գտնվող 19Ժ6 ռադիոլոկացիոն կայանից մեծ քանակությամբ խրամաբջիջների հափշտակության դեպքի մասին,չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ չի կատարել իր պարտականությունները և այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել,ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց:
Հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։