Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Պատգամավորի «Ռոլեքս» ժամացույցը գտնվեց. Ոստիկանություն

12 Նոյեմբեր, 2019 19:15
Պատգամավորի «Ռոլեքս» ժամացույցը գտնվեց. Ոստիկանություն

Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։ Պարզաբանենք, որ ԱԺ պատգամավորը նոյեմբերի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կայանված իր մեքենայի սրահից գողացել են «Ռոլեքս» ժամացույցը։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հաղորդումից հետո ձեռնամուխ են եղել դեպքի հանգամանքների բացահայտմանը։

Ենթադրյալ դեպքի վայրի շրջակայքում իրականացրած միջոցառումների ընթացքում տարածքում առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել ժամացույցը և հայտնել, որ այն գտել է Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին