Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենը պետբյուջեից գումար է հափշտակել

12 Նոյեմբեր, 2019 17:27
Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենը պետբյուջեից գումար է հափշտակել

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

ՍՊ ընկերության տնօրենը, հանդիսանալով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվող անձ, իր գործունեության ընթացքում շարունակաբար, 2015թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, թույլ է տվել չարաշահումներ:

Արդյունքում՝ խաբեությամբ, այն է` համապատասխան ծառայություններ մատուցված չլինելու հանգամանքը թաքցնելու եւ իրականում այդ ծառայությունների մատուցման փաստը հաստատելու նպատակով վերոհիշյալ փաստաթղթերը օգտագործելու միջոցով, հափշտակել է դրանց հիման վրա ՀՀ պետական բյուջեից ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին փոխանցված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 203.580.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին