Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

 

Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

12 Նոյեմբեր, 2019 17:17
Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու փաստով։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվության բաժնից։ Արմեն Սարգսյանը պետությանը պատճառած վնասը փոխհատուցել է։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը, ըստ ոստիկանության ձեռք բերած փաստական տվյալների, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարող անձանցից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլար՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։

Շենգավիթի նախկին թաղապետը կասկածվում է ապրիլյանի ժամանակ մեքենաները Արցախ չուղարկելու, իր մտերիմներին նվիրելու մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին