Կարևոր իրադարձություններ

«Հետևեք, թե Ադրբեջանն ինչպիսի ոռնոց է բարձրացնելու»

12 Նոյեմբեր, 2019 14:20
«Հետևեք, թե Ադրբեջանն ինչպիսի ոռնոց է բարձրացնելու»

Լավրովի` Հայաստանում արված հայտարարությունը մեր շահերից է բխում, նշեց  արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին Երեւանում արված այն հայտարարությանը, թե առանց ԼՂՀ հանրության համաձայնության՝ ոչ մի որոշում չի կարող կայացվել։

Արման Նավասարդյանի խոսքով՝ սա Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության պատասխանն էր, և հայտարարությունը միանգամայն դրական պետք է դիտել։

«Հիմա դուք հետևեք, թե Ադրբեջանն ինչպիսի ոռնոց է բարձրացնելու։ Ընդհանրապես, այս վերջին շրջանի ռազմական ասպարեզի ՝ Շոյգուի, Լավրովի այցելությունները խոսում են Հայաստանի արտաքին քաղաքականության հաջող դինամիկայի մասին»,- ասաց արտակարգ և լիազոր դեպանը։

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք Լավրովի այս հայտարարությունը բացասաբար ազդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, նա պատասխանեց՝ «Չի կարող»։

 

Լրահոս

Դիտել ավելին