Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Էրդողանը քննադատում է ԵՄ-ի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ

16 Հոկտեմբեր, 2015 18:12
Էրդողանը քննադատում է ԵՄ-ի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԵՄ-ին այն բանի համար, որ վերջինիս անդամ երկրները ավելի քիչ են փախստականներ ընդունում, քան Թուրքիան:

Նրա խոսքերը «սառը ցնցուղի» պես են ազդել եվրոպական այն առաջնորդների վրա, ովքեր լավատեսությամբ էին տրամադրված ԵՄ-ի և Թուրքիայի միջև նախնական պայմանավորվածությունների հանդեպ: Ըստ այդ պայմանավորվածությունների Անկարային տրամադրվում էր 3 միլիարդ եվրո` առաջին հերթին փախստականների համար ընդունարաններ կառուցելու համար:

Բրյուսելում խոսվում էր նաև այն մասին, որ սպասվում է վիզային ռեժիմի թեթևացում Թուրքիայի քաղաքացիների համար, ինչպես նաև ԵՄ-ի անդամակցության բանակցությունների վերսկսում:

Առաջիկա օրերին փախստականների հարցերով քննարկումները ԵՄ-ի և Թուրքիայի միջև կշարունակվեն Անկարայում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին