Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը

12 Նոյեմբեր, 2019 10:41
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությանն այն մասին, թե առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության հնարավոր չէ ձևակերպել որևէ պայմանավորվածություն։Այս մասին հայտնում է Trend.az-ը։

 «Իհարկե, Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը անքակտելի մասն է Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջարկվող որևէ պլանի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

  «Ինչպես մենք միշտ նշել ենք, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ պետք է խնդրի կարգավորման առարկայական բանակցություններ վարվեն, և հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի հարակից յոթ շրջանները»,- ասել է Աբդուլաևան։

 

Լրահոս

Դիտել ավելին