Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Արցախի երկարամյա նախկին վարչապետը չգիտես ինչու որոշել է նախկինների հետ այրել բոլոր կամուրջները. «Իրատես»

12 Նոյեմբեր, 2019 08:41
Արցախի երկարամյա նախկին վարչապետը չգիտես ինչու որոշել է նախկինների հետ այրել բոլոր կամուրջները. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրությանն ընդառաջ մրցակցությունը թեժանում է։ Օրերս պաշտոնապես հաստատվեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցությամբ թեկնածու է առաջադրվում Արայիկ Հարությունյանը, որն այս մեկուկես տարվա ընթացքում բավական հետաքրքիր փոխակերպումներ է ունեցել:

Արցախի երկարամյա նախկին վարչապետը չգիտես ինչու որոշել է նախկինների հետ այրել բոլոր կամուրջները, որպեսզի Հայաստանի այսօրվա ղեկավարությունից «ընտրվելու» հավանության արժանանա։

Սակայն, մեր տեղեկություններով, նրա այս վարքագիծն անընդունելի է ոչ միայն Արցախի իշխանական վերնախավում, այլեւ հանրության շրջանում։ Բոլորը հիշում են, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը սերտ կապերի մեջ եղել Հայաստանի նախկին իշխանությունների հետ, ինչպես է նրանց քաղաքականությանը դրական վերաբերվել, երբեք մի թթու, կծու խոսք նրանց հասցեին չի ասել։

Շատ կարեւոր նշանակություն է ունենալու այն, թե Արցախի (ոչ թե Հայաստանի) այսօրվա իշխանությունն ում կտեսնի Բակո Սահակյանին փոխարինողի դերում»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին