Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու. «Ժողովուրդ»

12 Նոյեմբեր, 2019 08:38
Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունը հագեցած օրակարգի պատճառով այս քառօրյայում ավարտին չհասցնելու դեպքում իշխող թիմը նախատեսում է դա եզրագծին հասցնել հաջորդ շաբաթ` քննարկումը շարունակելով:

Մինչեւ փակ գաղտնի ընտրությունը պատգամավորները պետք է լսեն հանձնաժողովի 5 անդամներին, որոնք պետք է իրենց ծրագրային մոտեցումները ներկայացնեն, պատասխանեն պատգամավորների հարցերին:

Իշխանություններին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մտահոգում է «Բյուջե-2020»-ի քվեարկությունը, որովհետեւ մինչեւ օրս ընդդիմադիրները դիրքորոշում չեն հայտնել, թե ինչպես են քվեարկելու փաստաթղթին: Նախատեսվում էր, որ ԱԺ-ում փաստաթղթի քննարկմանը ներկա կլինի նաեւ վարչապետ Փաշինյանը, բայց նա, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, այդ օրերին աշխատանքային այցով Ֆրանսիայում կլինի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին