Կարևոր իրադարձություններ

Բեռլինում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ

11 Նոյեմբեր, 2019 22:42
Բեռլինում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ

Բեռլինում պատրաստվում են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի վնասազերծմանը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:

Ինչպես նշվում է, անցյալ շաբաթ գերմանական մայրաքաղաքի արևելքում՝ Հելլերսդորֆի շրջանում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 250 կգ-անոց զինամթերք:

Ներկայումս այդ վայրը շրջափակված է, մոտակա տների բնակիչներին խնդրել են լքել տարածքը:

Նրանց համար երկու հարևան դպրոցների մարզադահլիճներում պատրաստվել են տարածքներ. երեխաներ ունեցող մարդիկ կտեղավորվեն թաղապետարանի ճաշասենյակում:

 

Լրահոս

Դիտել ավելին