Կարևոր իրադարձություններ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վաղը 8 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

11 Նոյեմբեր, 2019 18:23
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վաղը 8 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի՝

1-ին և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոցի վերջնամասի,

3, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 18 փողոցների՝ ներառյալ իրենց նրբանցքները,

5-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 6-րդ փողոցի վերջնամասի,

6-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկից մինչև 11-րդ փողոցի վերջնամասի բնակիչների հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին